«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում մադրիդյան դերբիում «Աթլետիկոյից» կրած պարտությունից (2-5) հետո հանդերձարանում դիմել է ակումբի ֆուտբոլիստներին, հայտնում է Defensa Central-ը։
«Այսօր մեր օրը չէր։ Մրցակիցը լավ խաղաց, իսկ մենք պարտվեցինք։ Պետք է դասեր քաղենք կատարվածից, մենք «Ռեալ Մադրիդն» ենք ու կրկին կբարձրանանք»,- ասել է «Արքայական ակումբի» նախագահը։
78-ամյա ֆունկցիոները, չնայած շատ դժգոհ է պարտությունից, բայց շարունակում է վստահել «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին ու ակումբի ներկայիս կազմին։


