Աշխարհի ակումբային առաջնությունից հետո հանդիպում է տեղի ունեցել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի միջև, հաղորդում է Sport.es-ը։
Ակումբի ղեկավարը դժգոհել է թիմի գրանցած արդյունքից. «Արքայական ակումբը» հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 0-4 հաշվով պարտվել էր ֆրանսիական ՊՍԺ-ին:
Պերեսի ու Ալոնսոյի հանդիպման ժամանակ անհամաձայնություններ են առաջացել պաշտպանության և կիսապաշտպանության դիրքերն ուժեղացնելու հարցի շուրջ։ «Արքայական ակումբի» նախագահը պատրաստ է միջոցներ հատկացնել՝ միայն համաշխարհային մակարդակի խաղացողի համար, ինչպիսին է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։ Սակայն այս պահին նման տրանսֆերը խնդրահարույց է։
Ալոնսոն կողմ է Անջելո Սթիլերի («Շտուտգարտ»), Նիկոլո Բարելայի («Ինտեր») կամ Քիս Սմիթի («ԱԶ Ալկմար») հետ պայմանագիր կնքելուն։ Պերեսն այս տարբերակներին կողմ չէ: