Logo

Աղբյուր. ՊՍԺ-ի առաջատարներից ևս մեկը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի ճամբարից

14:52 / 06.09.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի վինգեր Դեզիրե Դուեն հեռանում է Ֆրանսիայի ազգային հավաքակաանի ճամբարից, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում անելով RMC Sport-ին:

Դուեն սրունքի վնասվածք է ստացել Ուկրաինայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական գոտու առաջին տուրի խաղում և հարկադրված փոխարինվել է: Ի դեպ, նա խաղի ընթացքում փոխարինել էր իր ակումբակից Ուսման Դեմբելեին, որը ևս վնասվածքի պատճառով կհեռանա հավաքականի ճամբարից:

Ֆրանսիացիներն Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում հաղթել էին 2-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ