Ֆրանսիական ՊՍԺ-ն պահեստային տարբերակ է մշակել, որը կօգտագործի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հեռանալու դեպքում, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Փարիզյան գրանդը նախատեսում է հարձակման, կիսապաշտպանության և պաշտպանության գծում առնվազն մեկական ֆուտբոլիստ ձեռք բերել։ Այս պահին հիմնական թեկնածուներն են «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Բերնարդու Սիլվան, «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսը, որին ցանկացել են ձեռք բերել նաև ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ինչպես նաև «Լիլի» պաշտպան Լենի Յորոն և «Բավարիայի» խաղացող Մատեյս դե Լիխտը։
Բացի այդ, փարիզցիների գլխավոր նպատակներից մեկը 17-ամյա կիսապաշտպան Վարեն Զաիր-Էմերիի հետ նոր պայմանագիր կնքելն է։ Զաիր-Էմերին ՊՍԺ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնացկել է 27 հանդիպման, դարձել 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն ֆրանսիական գրանդի ղեկավարներին հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից։ Սպասվում է, որ Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։


