ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:
Իսպանացի հեղինակավոր լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը» մոտ են տրանսֆերի վերաբերյալ պայմանագրի կնքմանը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Մբապեի տրանսֆերի դիմաց առաջարկել է 170 մլն եվրո՝ ևս 10 մլն եվրո հավելավճարի հնարավորությամբ: Ակնկալվում է, որ ֆրանսիական ակումբը կընդունի այս առաջարկը:

