Logo

Աղբյուր. Պոգբայի վերադարձը շատ մոտ է

11:52 / 27.09.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ադի Հյուտերը խոսել է ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի` խաղադաշտ վերադառնալու հավանական ժամկետի մասին, հայտնում է Get French Football News-ը։

«Պոլի հետ աստիճանաբար ավելացնում ենք մարզումների ծանրաբեռնվածությունը։ Նրան մարզավիճակ հավաքելու համար անհրաժեշտ եղավ երեք ամիս։ Պոգբայի վերադարձն ավելի ու ավելի մոտ է»,- հայտնել է ավստրիացի մասնագետը։

Ֆրանսացի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել «Մոնակոյի» հետ։

32-ամյա կիսապաշտպանը 2023թ. սեպտեմբերից դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված է։ Նրա պատժի ժամկետը կսպառվի հոկտեմբերի 13-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ