Logo

Աղբյուր. Պորտուգալիայի հեղինակավոր ակումբները հետևում են Թիկնիզյանի խաղին

18:57 / 01.11.2025Ֆուտբոլ
null

Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի «Բրագա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպման (2-0) ժամանակ Լիսաբոնի «Բենֆիկայի» և «Պորտուի» սկաուտները հետևել են հյուրերի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին, հաղորդում է ինսայդեր Էքրեմ Քյոնուրը:

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ Եվրոպա լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Պորտու» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպմանը (2-1) մրցակցի սկաուտները հետևել էին Թիկնիզյանի խաղին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստն առաջին մրցաշրջանն է անցկացնում Սերբիայի չեմպիոնի կազմում:

Եվրոպա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ