Logo

Աղբյուր. Քեյնը ցանկանում է միանալ «Բավարիային». գործարքը մոտ է կայացմանը

02:25 / 11.08.2023• Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխությունը Մյունխենի «Բավարիա» ավելի մոտ է, քան երբևէ, հաղորդում է Sky Sport-ի լրագրող, ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբները համաձայնության են հասել տրանսֆերի շուրջ, սակայն 30-ամյա հարձակվողը կասկածներ ունի՝ արդյոք ուզո՞ւմ է միանալ մյունխենյան ակումբին՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստն ու գերմանական ակումբն անձնական պայմանագրի վերաբերյալ բանավոր համաձայնություն ունեն:

Այժմ հայտնի է, որ Հարի Քեյնի ցանկությունը «Բավարիային» միանալն է, ու տրանսֆերային այս սագան մոտ է հանգուցալուծմանը:

Bild-ն էլ հավելում է, որ Քեյնը «Բավարիայի» համար բուժզննում անցնելու թույլտվություն ունի «Տոտենհեմից»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ