Ռաֆինյան 2025/26 մրցաշրջանից հետո կհեռանա «Բարսելոնայից», տեղեկացնում է Diario Sport-ը։
Բրազիլացին բանավոր համաձայնություն ունի «Կապտանռնագույնների» մարզական տնօրեն Դեկուի հետ աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու վերաբերյալ։ Պրո լիգայի առաջատար թիմերը հետաքրքրված են նրա ծառայություններով ու պատրաստ են խոշոր գումար առաջարկել «Բարսելոնային»։
Ռաֆինյայի ու «Բլաուգրանայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականի հուլիսի 1-ին։
28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 11 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ։
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


