«Կաստիլյայի» նախկին գլխավոր մարզիչ Ռաուլը և կատալոնական «Բարսելոնան» գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկի օգնական Տիագո Ալկանտարան մերժել են իսպանական «Լևանտեի» առաջարկը, հաղորդում է լրագրող Մատեո Մորետոն:
Վալենսիական ակումբը նոյեմբերի 30-ին Խուլիան Կալերոյին պաշտոնանկ անելուց հետո գլխավոր մարզիչ դեռևս չունի: Ժամանակավոր պաշտոնակատարներն են Վիսենտե Իբորան և Ալվարո դել Մորալը։
«Լևանտեն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 9 միավորով վերջին` 20-րդ տեղում է:
Իսպանիայի Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


