Մադրիդի «Ռեալը» մտադիր է մարզչական փոփոխություն կատարել, տեղեկացնում է El Mundo-ն։
Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից (0-2) հետո «Արքայական ակումբի» ղեկավարները մի քանի ժամ «Բեռնաբեու» ստադիոնի գրասենյակում քննարկել են գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ապագան։
«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումն Ալոնսոյի վերջին շանսը կլինի։ Ձախողման դեպքում բասկ մասնագետը պաշտոնանկ կարվի։
44-ամյա մարզչի ու «Ռեալի» խաղացողների հարաբերությունները կտրուկ լարվել են։
«Լոս Բլանկոսն» արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ Թեկնածուների թվում են «Ռեալը» նախկինում երկու անգամ մարզած, ակումբի հետ երեք անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթած Զինեդին Զիդանը և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
«Ռեալ Մադրիդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին ու ժամը 23:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


