Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի որոշումները, հաղորդում է El Chiringuito TV-ի լրագրող Խոսեպ Պեդրերոլը:
Ֆուտբոլիստներից շատերը կարծում են, որ գլխավոր մարզիչը շատ խիստ է վարվում իրենց հետ: Նրանք նաև չեն հասկանում Ալոնսոյի որոշումներից մի քանիսի պատճառը:
Ֆուտբոլիստների համար հարցական է մնացել, թե ինչու «Լիվերպուլի» դեմ խաղի վերջում դաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կամ ինչու «Էլ Կլասիկոյի» ժամանակ փոխարինվեց Վինիսիուսը:
«Ռեալը» 2025/26 մրցաշրջանում անցկացրած խաղերից միայն երկուսն է պարտվել, մյուս խաղերը հաղթել է:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


