Մադրիդի «Ռեալում» կորոնավիրուսի համավարակի բռնկում է՝ հաղորդում է COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասը:
«Արքայական ակումբը» նախօրեին հաստատել է, որ թիմի պաշտպան Մարսելոն ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչը վարակվել են COVID-19-ով: Լրագրողի պնդմամբ՝ Մարսելոն ու Մոդրիչը թիմի միակ ֆուտբոլիստները չեն, որ վարակված են վիրուսով:
Դիասը նշում է, որ այսօրվա ընթացքում «Ռեալը» պաշտոնապես կհաստատի թիմում կորոնավիրուսի վարակման ևս մի քանի դեպք: