Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Խրիստոս Մուզակիտիսի ծառայություններով, գրում Madrid Universal-ը` հղում կատարելով Sportime Greece-ին։
«Արքայական ակումբը» 18-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 28 միլիոն եվրո։
Այդուհանդերձ, հունական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստի համար տրանսֆերային արժեք է սահմանել և ուզում է ստանալ նվազագույնը 40 միլիոն եվրո։
Մուզակիտիսն «Օլիմպիակոսի» սան է, ակումբի հիմնական թիմում 52 խաղում գրանցել է 2 գոլ ու 6 ասիստ:


