Logo

Աղբյուր. «Ռեալը» երկու անգամ կապվել է Կլոպի հետ

23:56 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», հայտնում է Madrid Universal-ը։

«Արքայական ակումբը» վերջին շրջանում երկու անգամ կապվել է գերմանացի մասնագետի հետ` իմանալու նրա ծրագրերը։

Իսպանական գրանդին գրավում են 57-ամյա մարզչի` բարձր մակարդակով աշխատելու փորձը, տակտիկական մակարդակը և աստղային ֆուտբոլիստների հետ աշխատելու ունակությունը։

Կլոպը 2024թ. հուլիսին է հեռացել «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նա այս տարվա հունվարի 1-ից զբաղեցնում է ավստրիական «Ռեդ Բուլին» պատկանող թիմերի՝ միջազգային կապերի գծով տնօրենի պաշտոնը։

The Athletic. Անչելոտին «Ռեալի» ֆուտբոլիստներին հայտնել է հեռանալու որոշման մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ