Մադրիդի «Ռեալը» բանավոր համաձայնության է հասել «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի հետ պայմանագիր կնքելու հարցում, գրում է FootMercato-ի լրագրող Սանտի Աունան:
«Ռեալի» տրանսֆերային ցանկում Ուպամեկանոն շրջանցել է Իբրահիմա Կոնատեին: «Արքայական ակումբը» պատրաստ կլինի 20 միլիոն եվրո բոնուս վճարել, եթե ֆրանսիացին չերկարաձգի պայմանագիրը և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվի Մադրիդ:
«Բավարիան» դեռ հույսը չի կորցրել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում: ՊՍԺ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին, քանի որ փարիզյան ակումբը նույնպես հետաքրքրված է 26-ամյա խաղացողի ծառայություններով:


