Logo

Աղբյուր. «Ռեալը» խոշոր առաջարկ կկատարի՝ Սալիբայի տրանսֆերի համար

00:26 / 06.05.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» ամռանը կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Ուիլյամ Սալիբային` պաշտպանության կենտրոնն ուժեղացնելու համար, հաղորդում է Marca-ն` հղում անելով L'Équipe-ին:

«Արքայական ակումբից» արդեն կապ են հաստատել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ: «Ռեալի» ղեկավարությունը վճռական է տրամադրված այս տրանսֆերի հարցում և պատրաստ է խոշոր առաջարկ կատարել:

Անգլիական ակումբն էլ կփորձի նոր պայմանագիր առաջարկել իր առանցքային պաշտպանին: Սալիբայի գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը «Ռեալ» կարող է արժենալ 100 միլիոն եվրո:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ