Logo

Աղբյուր. «Ռեալը» մտադիր է ևս մեկ բողոքարկում ներկայացնել

23:50 / 18.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ևս մեկ բողոքարկում ներկայացնել` պաշտպան Դին Հաուսենի` «Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում ստացած կարմիր քարտը չեղարկելու համար, հաղորդում է COPE-ն:

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեի կողմից մերժում ստանալուց հետո «Արքայական ակումբը» կարող է դիմել Իսպանիայի սպորտային վարչական իրավախախտումների դատարան (TAD):

20-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 32-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնում մրցակցի հակագրոհը խափանելու համար կարմիր քարտ էր ստացել: Ավելի վաղ Իսպանիայի Մրցավարական կոմիտեն նշել էր, որ խաղը սպասարկած Խեսուս Խիլ Մանսանոյի որոշումը սխալ էր, քանի որ Իսպանիայի հավաքականի պաշտպանը «վերջին հույսի խախտում» չէր կատարել: 

Այս պահի դրությամբ որոշված է, որ Հաուսենը բաց կթողնի «Էսպանյոլի» դեմ սեպտեմբերի 20-ին կայանալիք խաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ