Անգլիական «Ռեդինգի» նախկին սեփականատեր, ռուս գործարար Անտոն Զինգարևիչը ձեռք կբերի Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Չարենցավանի «Վանը», հաղորդում է Sportball24.com-ը:
Գործարարը ձեռք կբերի հայկական ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Բանակցությունները վերջնական փուլում են:
Անտոն Զանգարևիչն անգլիական «Ռեդինգի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը գնել էր 2012 թվականին, բայց երկու տարի անց վաճառել էր դրանք ու լքել տնօրենների խորհուրդը: 2021 թվականին գործարարը ձեռք է բերել բուլղարական «Բոտևը»:
Ռուս գործարարը կապ ունի նաև դանիական «Ֆրեմադ Ամագեր» և Գելենջիկի «Վիստա» ակումբների հետ: Ի դեպ, հենց «Վիստայի» հետ «Վանը» վերջերս Երևանում անցկացրեց ընկերական խաղ, որն ավարտվեց 1-1 հաշվով:


