«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը կարող է նոր աշխատավայր ունենալ, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Ռոբերտ Արզումանյանն ակտիվ բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող 2 և Կատարը ներկայացնող 1 ակումբի հետ:
Բանակցությունների կարևոր կետերից են տվյալ ակումբների առջև դրված խնդիրները, տրանսֆերային քաղաքանակությունը և այլն: Մինչև ամսվա վերջ կարող ենք նորություններ ունենալ»,- գրել է Մելիքսեթյանը:


