Logo

Աղբյուր. Ռոջերսը կարող է վերադառնալ ԱՊԼ

21:21 / 28.11.2025Ֆուտբոլ
null

Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացած Բրենդան Ռոջերսը կարող է նշանակվել անգլիական «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է Football Insider-ը:

Դանիել Ֆարկեի գլխավորած «Լիդսն» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղում է, իսկ առաջիկա մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է: Եթե այդ խաղում «Լիդսը» պարտվի, Ֆարկեն կհեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:

«Լիդսի» ղեկավարությունը նաև դիտարկում է իսպանական «Վալենսիան» գլխավորող Կառլոս Կորբերանի տարբերակը:

Հիշեցնենք, որ Ռոջերսը նախկինում գլխավորել է «Լիվերպուլը», «Լեսթերը» և այլ թիմեր:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ