Logo

Աղբյուր. Ռոնալդուն կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի

00:24 / 28.05.2025Ֆուտբոլ
null

Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրից» կարող է տեղափոխվել «Ալ Հիլալ», հայտնում է Foot Mercato-ն։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն այժմ կարիերայի շարունակության երկու տարբերակ ունի, որոնք ցանկանում է լրջորեն դիտարկել։

40-ամյա հարձակվողը կարող է մնալ «Ալ Նասրում» և ակումբի հետ կնքել նոր պայմանագիր, որի հարցում կողմերը բանավոր համաձայնություն ունեն։

Մյուս տարբերակն «Ալ Հիլալ» տեղափոխությունն է։ «Ալ Հիլալը» Նեյմարի` ակումբից հեռանալուց հետո ցանկանում է ձեռք բերել համաշխարհային աստղ և պատրաստ է առաջարկ անել Ռոնալդուին։

«Ալ Հիլալը» մասնակցելու է հունիսի 15-ից ԱՄՆ-ում մեկնարկող աշխարհի ակումբային առաջնությանը, և պորտուգալացի ֆուտբոլիստի համար դա հսկայական առավելություն է։ Ռոնալդուն արդեն բազմիցս ակնարկել է, որ մտադիր է մասնակցել մրցաշարին։

Ռոնալդուի ու «Ալ Նասրի» միջև համաձայնագիրն ավարտվում է հուլիսի 1-ին։

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ