Անգլիայի Չեմպիոնշիփը ներկայացնող «Սաութհեմփթոնը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է արել «Կրասնոդարին», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։
«Սրբերը» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար այժմ պատրաստ են վճարել 14 միլիոն դոլար։ Ըստ առաջարկի՝ Ռուսաստանի չեմպիոնը Սպերցյանի հաջորդ տրանսֆերից կունենա նաև մասնաբաժին։
«Կրասնոդարին» անգլիական ակումբի առաջին` 11 միլիոն դոլար առաջարկը չի գոհացրել։ Կարպովը հաղորդել էր, որ Սպերցյանի տրանսֆերի համար առաջարկվել է 12 միլիոն եվրո, սակայն ինսայդերը խոստովանել է, որ սխալվել է:
Կարդացեք նաև`
- Պորտուգալացի գործակալ. ««Պորտուի» գլխավոր մարզիչը հետաքրքրված էր Սպերցյանով»
- Սթիլ. «Հետևում ենք Սպերցյանին. նա լավ ֆուտբոլիստ է»
- Աղբյուր. Սպերցյանը կհանդիպի Գալիցկիին
- Սպերցյան. «Ամեն ինչ լուրջ է. ակումբն առաջարկ է ստացել»
- Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել
- Աղբյուր. «Սաութհեմփթոնն» ու Սպերցյանը պայմանագրի մանրամասներն են քննարկում


