Logo

Աղբյուր. Սպերցյանն առաջիկա օրերին կհեռանա «Կրասնոդարից»

19:15 / 29.07.2024Ֆուտբոլ
null

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մոտ օրերս պետք է հեռանա ռուսական ակումբից, հայտնում է Arménie Football-ը:

«Եվրոպայում պայմանագիր կնքելու նրան տրված հնարավորությունն ավելի իրական է, քան երբևէ»,- գրել է աղբյուրը՝ չնշելով որևէ այլ տեղեկություն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիական «Լանսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել «Կրասնոդարից»:

24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմի կազմում խաղում է 2021 թվականից։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո, ռուսական ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ