Logo

Աղբյուր․ Սպերցյանն այս ձմռանը չի տեղափոխվի «Յուվենտուս»

11:56 / 19.12.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է «Спорт День за Днем»-ը։

Աղբյուրը նշում է, որ իտալական ակումբը մտադիր չէ տրանսֆերներ իրականացնել մինչև ամառ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բյանկոներին» պատրաստ է ձմեռային տրասնֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այս մրցաշրջանում նա ՌՊԼ-ի առաջատարի կազմում  կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի ու 3 ասիստի հեղինակ։ Transfermarkt-ը 20 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ