Հայաստանի ազգային հավաքականի և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» առաջատար Էդուարդ Սպերցյանը համաձայնել է «Ժիրոնա» տեղափոխությանը, հաղորդում է Arménie Football-ը:
«Թեպետ Սպերցյանի ու ՊՍԺ-ի միջև բանակցություններն առաջադեմ էին, շուտով «Կրասնոդարի» ու «Ժիրոնայի» ներկայացուցիչները կհանդիպեն՝ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերն ամբողջացնելու համար: Ակումբների ներկայացուցիչների հանդիպումը կկազմակերպի լրագրող և մեկնաբան Նոբել Առուստամյանը»,- գրում է աղբյուրը:
Աղբյուրը նաև ընդգծում է, որ հենց Նոբել Առուստամյանն էր կազմակերպել Արսեն Զախարյանի տրանսֆերը «Ռեալ Սոսյեդադ»:
🇦🇲
— Arménie Football (@ArmenieFootball) July 18, 2025
💣💣
Alors que des discussions étaient avancées entre Eduard Spertsyan 🇦🇲 et le PSG 🇫🇷.
Le joueur aurait donné son accord pour rejoindre Girona FC 🇪🇸 !
Les représentants de Krasnodar 🇷🇺 et Girona 🇪🇸 vont se rencontrer pour trouver un accord commun.#Spertsyan pic.twitter.com/QEm5B95Rkv