Logo

Աղբյուր. Սպերցյանը մոտ է ֆրանսիական ակումբ տեղափոխվելուն

23:46 / 13.07.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լանսը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ համաձայնության է եկել ռուսական «Կրասնոդարի» հետ, հայտնում է Arménie Football-ը:

Հաղորդվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերին որոշում կկայացնի «Լանս» հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Նշվում է նաև, որ «Կրասնոդարի» նոր ավագի ծառայություններով լրջորեն հետաքրքրված կատալոնական «Ժիրոնան» չի կարողանում համաձայնության գալ ռուսական ակումբի հետ:

«Լանսի» սեփականատերը ֆրանսահայ Ժոզեֆ Ուղուրլյանն է:

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել էր 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ