«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարիերան կարող է շարունակել Անգլիայում, հայտնում է TEAMtalk-ը։
Գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը» և «Նյուքասլը»։
«Բլաուգրանան» մտադիր է բաժանվել թիմի ավագից` կազմը երիտասարդացնելու նպատակով։ Կատալոնական ակումբում հիմնական դարպասապահի դերում այժմ տեսնում են Ժոան Գարսիային։
Դրանից բացի, 33-ամյա Տեր Շտեգենը «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է։
Տեր Շտեգենը «Բարսելոնայում» է 2014թ. հուլիսից, 422 խաղից 175-ում դարպասը պահել է անառիկ։ Այժմ նա ապաքինվում է մեջքի ծանր վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա 2025թ. դեկտեմբերից ոչ շուտ։


