Logo

Աղբյուր. Տրանսֆերի մասին հայտարարությունից 11 օր անց Միրանյանը պայմանագիր է կնքել

21:28 / 04.08.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանն օգոստոսի 4-ին բուժզննում է անցել և պայմանագիր ստորագրել իսրայելական «Բնեյ Սախնին» ակումբի հետ, հաղորդում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Ակումբը 11 օր առաջ էր հայտարարել, որ մեկ տարվա պայմանագիր է կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ: Մելիքսեթյանի տեղեկություններով` Միրանյանը երկու օր առաջ է մեկնել Իսրայել, իսկ այսօր պաշտոնապես դարձել «Բնեյ Սախնինի» ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է միացել այս ակումբին:

Միրանյանի ծառայություններով հետաքրքրված են եղել նաև ռուսական «Սոչին» և հունական «Պանետոլիկոսը»: Հետագայում «Սոչին» քայլեր չի ձեռնարկել, իսկ «Պանետոլիկոսի» առաջարկը չի գոհացրել Միրանյանին:

Հայաստանի հավաքականում 16 խաղ անցկացրած և մեկ գոլ խփած Միրանյանի նախորդ թիմը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժն» էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ