Լոնդոնի «Տոտենհեմը» կքննարկի թիմի հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է TalkSPORT-ը:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգան ներկայացնող ակումբներ: Սոնը 10 տարի «Տոտենհեմում» հանդես գալու ընթացքում մեկ տիտղոս է նվաճել. մայիսի 21-ին անգլիական թիմը հաղթել է Եվրոպա լիգան:
Հարավկորեացու պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին: Մինչև այժմ Սոնը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 454 խաղ, խփել 173 գոլ: