Չարենցավանի «Վանի» նախկին հարձակվող Ջոն Բատիգին կարիերան շարունակելու է Դանիայում, հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը:
«Ջոն Բատիգին տեղափոխվում է Դանիա։ Նա խաղալու է «Հորսենս» ակումբում։ Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն շուտով։
Ինձ հայտնի է դարձել, որ տրանսֆերը կազմել է 600-700 հազար եվրո՝ գումարած բոնուսներ:
Բատիգին մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Չարենցավանի «Վանի» կազմում, այնուհետև տեղափոխվել է բուլղարական «Բոտև»։ Այդ երկու ակումբներն ընդգրկված են մեկ ընդհանուր նախագծում»,- գրել է Հովհաննիսյանը:
2024/25 մրցաշրջանում Բատիգին «Վանի» կազմում 19 խաղում խփել էր 7 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում, իսկ «Բոտևի» կազմում 12 մրցավեճում խփել է 2 գոլ:


