Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կգլխավորի Վրաստանի ուժեղագույնների լիգան ներկայացնող «Թելավի» ակումբը, հայտնում է «Վիվառո Մեդիայի» մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Ըստ աղբյուրի՝ վրացական ակումբի սեփականատերը Հայաստանի առաջնությունում խաղացած ու գործունեությունը դադարեցրած «Իմպուլսի» և «Սևանի» նախկին նախագահ Տիգրան Հակոբյանն է, իսկ սելեկցիոն բաժնի ղեկավար է նշանակվելու Վալերի Հովհաննիսյանը: «Թելավին» Վրաստանի ընթացիկ առաջնությունում 7-րդն է:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը 2021 թվականին ղազախական «Տարազի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո ազատ գործակալ է: 49-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», ղազախական «Տոբոլը» և Հայաստանի երիտասարդական հավաքականը: Նա Հայաստանի ազգային հավաքականը մարզել է 2009-2013 թվականներին և 2018-ին: