Logo

Աղբյուր. «Վեստ Արմենիայի» ղեկավարությունը կրկին աշխատավարձերը չի վճարել

19:22 / 09.05.2025Ֆուտբոլ
null

«Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը գրել է, որ «Վեստ Արմենիայի» ղեկավարությունը կրկին ֆուտբոլիստների և ակումբի անձնակազմի աշխատավարձերը չի վճարել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեստ Արմենիայի» ու «Արարատ-Արմենիայի» միջև Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ մայիսի 9-ին նշանակված հանդիպումը չի կայանա: Խաղը չի կայանա «Վեստ Արմենիայի»՝ հանդիպմանը չժամանելու պատճառով: 

««Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները դեռևս 2-3 օր առաջ որոշել էին խաղադաշտ դուրս չգալ առաջնության մնացած խաղերում: Խնդիրը ֆինանսական է: Ակումբի անձնակազմը վերջին ամիսներին աշխատավարձ չի ստացել: Միգուցե որոշ բացառություններ եղել են: Ասածս գլոբալ հասկացեք:

Արդեն հայտնել եմ, որ ակումբը կարող է նոր սեփականատեր ունենալ: «Վեստ Արմենիայի» անձնակազմը նախնական որոշում է ունեցել ամեն դեպքում մասնակցել «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին, քանի որ ակումբի այժմյան սեփականատերերը, կամ նրանցից մեկը խոստացել է x աշխատավարձ տալ խաղից առաջ: Բայց այդ խոստումը ևս չի կատարվել, և ֆուտբոլիստները որոշել են խաղադաշտ դուրս չգալ:

Իմ ունեցած տեղեկություններով՝ «Վեստ Արմենիայի» հավանական նոր սեփականատերը Վոլգոգրադում բնակվող հայ է: Այս պահի դրությամբ ունեցածս տեղեկության համաձայն՝ գլխավոր մարզիչ Պատրիկ Պապյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը ևս հեռացել են, կամ կհեռանան թիմից: Ակումբում աշխատանքի կանցնեն Աղվան Մկրտչյանը և Անդրանիկ Զանազանյանը»,- գրել է Մելիքսեթյանը:

ՀՖՖ-ն էլ «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա» խաղի չեղարկման վերաբերյալ գրել է.

«ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կանոնակարգի և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի դրույթների հիման վրա՝ «Վեստ Արմենիա» ակումբի վերաբերյալ կկայացվի որոշում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ