Logo

ESPN. Վինիսիուսի ու Ալոնսոյի հարաբերություններում կա լարվածություն

15:20 / 18.09.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ու վինգեր Վինիսիուս Ժունիորի հարաբերություններում կա լարվածություն, հաղորդում է ESPN-ը:

Ակումբի վերնախավն ու մարզչական շտաբը շատ լավ հասկանում են, որ ֆուտբոլիստի ու մարզչի հարաբերությունները լավագույն վիճակում չեն: Նույնիսկ Ալոնսոյի օգնականները զարմացած են եղել, որ «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի խաղում Վինիսիուսը մնացել է պահեստայինների նստարանին: 

Ռոդրիգոն էլ վերջին օրերին՝ Ալոնսոյի հետ զրույցի ընթացքում, կրկին հաստատել է, որ ցանկանում է միայն ձախ եզրում խաղալ: 

Մրցաշրջանի մեկնարկային հինգ խաղերից երեքում մեկնարկային կազմում ձախ եզրից խաղացել է Վինիսիուսը, երկուսում՝ Ռոդրիգոն: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ