Logo

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Յուվենտուսի» դեմ

20:18 / 16.10.2025Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Յուվենտուսի» դեմ ֆինանսական արդար խաղի կանոնների հնարավոր խախտման համար, հաղորդում է TuttoMercatoWeb-ը:

Թուրինյան ակումբը 2022-2025 թվականներին գերազանցել է 30 միլիոն եվրո ծախսի սահմանաչափը: Դա հաստատվել է ակումբի հրապարակած ֆինանսական հաշվետվությամբ։

Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը հետաքննությունը կավարտի հաջորդ տարվա գարնանը: Իտալական ակումբը կարող է ենթարկվել ֆինանսական պատժամիջոցների, հնարավոր է նաև՝ սահմանափակումներ ունենա ՈՒԵՖԱ-ի մրցաշարերում նոր ֆուտբոլիստներ գրանցելու հարցում:

2022-2023 թվականներին ևս «Յուվենտուսի» դեմ հետաքննություն էր անցկացվել, պատճառը նույնն էր: Այդ ժամանակ ՈՒԵՖԱ-ն «Ծեր սինյորային» տուգանել էր 10 միլիոն եվրոյով:

Ա Սերիայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ