Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) մտադիր է փոխել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ձևաչափը, հայտնում է Footmercato-ն՝ հղում կատարելով բրիտանական Daily Mail-ին։
ՈՒԵՖԱ-ում չեն քննարկում հանդիպումների քանակն ավելացնելու տարբերակը, բայց ուզում են երկրպագուների համար որակավորման փուլը դարձնել ավելի գրավիչ ու հետաքրքիր։
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը վերջերս Պորտուգալիայում հայտարարել է, որ բազմաթիվ տարբերակներ են դիտարկվել։ Քննարկվել է որակավորման փուլն Ազգերի լիգայի կամ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։
Կազմակերպությունը մտահոգված է, որ ակումբային ֆուտբոլի բացակայության պայմաններում երկրպագուների շրջանում հավաքականների հանդիպումների հանդեպ հետաքրքրությունը մեծ չէ, ուստի հարցը քննարկելով ՖԻՖԱ-ի հետ՝ այժմ ձգտում է հնարավորինս քիչ ընդհատել ազգային առաջնությունները։
Կարդացեք նաև`


