Logo

Հնարավոր է՝ «Ուրարտուն» պայմանագիր կնքի ռուս երկու ֆուտբոլիստի հետ

15:04 / 13.02.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» հետաքրքրված է ռուս պաշտպան Դմիտրի Տիխիի ծառայություններով, հայտնում է Fast Media-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

32-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 79 խաղ է անցկացրել, իսկ Ռուսաստանի Առաջին լիգայում՝ 147:

Metaratings-ը կապ է հաստատել խաղացողի հետ, և Տիխին հաստատել է, որ բանակցում է «Ուրարտուի» հետ, ինչպես նաև դիտարկում է մի քանի այլ տարբերակ:

«Ուրարտուն» կարող է պայմանագիր կնքել նաև ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևի հետ:

22-ամյա ֆուտբոլիստը 39 խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում և խփել է 2 գոլ:

Վլադիսլավ Յակովլևը խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Նիժնի Նովգորոդում» ու «Խիմկիում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ