Logo

Աղբյուր. «Ուրարտուն» պորտուգալացի նորեկ կունենա

19:26 / 04.01.2026Ֆուտբոլ
null

Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան կարիերան կշարունակի «Ուրարտուում», հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

Transfermarkt-ի տվյալներով` կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2028թ. հունվարի 1-ը։

25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը պորտուգալական երրորդ լիգան ներկայացնող «Կալդասն» էր, որի կազմում Վելոզան 45 խաղում խփել է 8 գոլ։ Նա հանդես է եկել պորտուգալական այլ ակումբներում` «Պենիշեում», «Մարինենսեում», «Պորտումոսենսեում», ինչպես նաև չեխական «Զնոյմոյում»։

Միգել Վելոզան Լիսաբոնի «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ