Logo

Աղբյուր. «Ուրարտուն» ու «Ռուբինը» դեռևս չեն կարողանում համաձայնեցնել Իվուի տրանսֆերի արժեքը

11:48 / 15.07.2023• Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի  Ռուսաստանի Պրեմիեր լիգա վերադարձած Կազանի «Ռուբինում»:

Sport24-ի հաղորդմամբ՝ այնուամենայնիվ, կողմերի միջև բանակցությունների ավարտը ձգձգվում է: Երևանյան ակումբը գործարքի համար պահանջում է 1,5 միլիոն եվրո, «Ռուբինը» պատրաստ է վճարել 800 000 եվրո:

Հիշեցնենք, որ Իվուն 2020 թվականի օգոստոսից է խաղում Հայաստանի գավաթակրի կազմում: Մինչև այդ ֆուտբոլիստը խաղացել էր նաև Վանաձորի «Լոռիում» և Երևանի «Փյունիկում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ