Logo

Յամալը Ֆլիկի խնդրանքով չեղարկել է խնջույքը

23:23 / 01.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յանալը, անկախ «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքից, ծրագրել էր խնջույք անցկացնել, հայտնում է El Pais-ը։

18-ամյա ֆուտբոլիստը, սակայն, խնջույքը չեղարկել է «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի խնդրանքով. եզրայինը չի առարկել մարզչին։

Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում երկրորդ տեղն էր զբաղեցրել` զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունն անցկացվել էր սեպտեմբերի 22-ին Փարիզի «Շատլե» թատրոնում և ցուցադրվել «Ֆասթ Սպորտ»-ով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ