Logo

Աղբյուր. «Յուվենտուսն» ու «Ման. Յունայթեդը» կարող էին փոխանակում իրականացնել

20:57 / 15.06.2025• Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» ցանկացել է փոխանակում իրականացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, տեղեկացնում է Give Me Sport-ը։

«Բիանկոներին» մտադիր է եղել ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնիին ու գործարքում ներառել ակումբի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերային իրավունքը։

Գործարքով հետաքրքրված է եղել թուրինյան գրանդի նախկին մարզական տնօրեն Քրիստիանո Ջունտոլին։ Ակումբները նախնական բանակցություններ են վարել, սակայն Ջունտոլիի` պաշտոնը լքելուց հետո գործարքը ժամանակավոր սառեցվել է։

Հավանական փոխանակման ճակատագիրը կորոշի «Յուվենտուսի» նոր ղեկավարությունը` ակումբի գլխավոր տնօրեն Դամյեն Կոմոլիի գլխավորությամբ։

Անտոնին 2024/25 մրցաշրրանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Բետիսում», 26 խաղում խփել 9 գոլ, կատարել 5 ասիստ։

Լուիսը «Յուվենտուսում» է 2024թ. հուլիսից և 26 խաղում արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ