Logo

Աղբյուրներ. «Անժեի» նախկին ֆուտբոլիստ Մարին Յակոլիշը կտեղափոխվի «Նոա»

00:22 / 04.07.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Անժեի» նախկին ֆուտբոլիստ, խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը կտեղափոխվի «Նոա», տեղեկացնում են «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը և INDEX HR-ը` Dalmatinski-ին հղումով:

28-ամյա ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի: Նա 2024/25 մրցաշրջանն անցկացրել էր ավստրալական «Մաքարտուրում», 31 խաղում խփել 13 գոլ և կատարել 15 ասիստ:

Յակոլիշը նախկինում 11 խաղ է անցկացրել Ֆրանսիայի Լիգա 1-ում: 

Վինգերը խաղացել է նաև խորվաթական «Հայդուկում», կիպրական ԱԵԿ-ում, ավստրիական «Ադմիրայում», բելգիական թիմերում:

Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի հաղթող «Նոան» վերջերս գլխավորել էր խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը: Հայկական ակումբն օրեր առաջ նաև հայտարարել էր խորվաթ վինգեր Ալեն Գռգիչի տրանսֆերի մասին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ