Logo

Աղբյուր. «Ինտերը» ցանկացել է վարձակալել Ռեշֆորդին

16:50 / 21.06.2025Ֆուտբոլ
null

«Ինտերը» ցանկացել է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին, հաղորդում է Manchester Evening News-ը։

Գործարքը չի կայացել, քանի որ մանկունիական գրանդն ուզում է 40 միլիոն ֆունտով վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, իսկ «Ներաձուրին» պատրաստ է եղել միայն վարձակալության։

Իրավիճակն ավելի է բարդացնում 27-ամյա եզրայինի ֆինանսական պահանջը։ Նա մտադիր չէ հրաժարվել իր ներկայիս աշխատավարձից։ Ֆուտբոլիստը շաբաթական վաստակում է 325 հազար ֆունտ։

«Մանչեսթեր Յունայթեդի» համար խնդիր է նաև, որ Ռեշֆորդը ցանկանում է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։ Անգլիացին չի դիտարկում կարիերան Սաուդյան Արաբիայում կամ լոնդոնյան որևէ ակումբում շարունակելու տարբերակները։

Միակ ակումբը, որի համար Ռեշֆորդը պատրաստ է ֆինանսական զիջումների, «Բարսելոնան» է, սակայն «Բլաուգրանան» այդ դիրքի ամրապնդման համար նախընտրում է Նիկո Ուիլյամսին («Աթլետիկ Բիլբաո») և Լուիս Դիասին («Լիվերպուլ»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ