Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը վստահ հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:
Անդորրայում մեկնարկած մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 99-36 հաշվով հաղթեց Ջիբրալթարի թիմին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Սեդա Գաբրիելյանը, որը վաստակեց 33 միավոր, գրանցեց 9 ռեբաունդ և կատարեց 8 ասիստ:
Հայաստանի հավաքականը հուլիսի 19-ին կմրցի Մալթայի թիմի հետ:


