Logo

Աղվան Պապիկյանը տեղափոխվել է լեհական թիմ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:16 / 14.07.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Աղվան Պապիկյան

28-ամյա եզրային հարձակվող Աղվան Պապիկյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է լեհական «Վիսլա Պուլավի», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 1 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Պապիկյանի նախորդ ակումբը Երևանի «Ալաշկերտն» էր: Լեհական «Լոձի» սանը կարիերայի ընթացքում խաղացել է նաև Մոսկվայի «Սպարտակ-2»-ում, Երևանի «Արարատում», «Ուլիսում», «Փյունիկում» և լեհական մի շարք այլ թիմերում:

Պապիկյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում) աչքի չի ընկել:

«Վիսլա Պուլավին» խաղում է Լեհաստանի երկրորդ լիգայում, 2021/2022 մրցաշրջանում 18 թիմերի պայքարում զբաղեցրել է 11-րդ տեղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ