Logo

Աղվան Պապիկյանն առաջին գոլն է խփել նոր թիմում

11:25 / 05.02.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Աղվան Պապիկյանը պայմանագիր է կնքել Լեհաստանի 4-րդ լիգան ներկայացնող «Ունիա Սկերնևիցեի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի կազմում մասնակցել է «Լոձի» երիտասարդական թիմի հետ ըներական խաղին (2-0) ու գոլի հեղինակ դարձել 59-րդ րոպեին։ «Ունիա Սկերնևիցեն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի փետրվարի 10-ին։

Աղվան Պապիկյանը կարիերայի մեծ մասն անցկացրել է Լեհաստանում՝ խաղալով մի շարք ակումբներում։ Հայաստանի առաջնությունում նա հանդես է եկել «Ուլիսում», «Փյունիկում», «Ալաշկերտում» և «Արարատում»։ Կիսապաշտպանը ներկայացրել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները (Մ17, Մ19, Մ21), նաև երկու հանդիպում է անցկացրել ազգային հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ