Logo

Ագուերո. «Մեսին հեշտությամբ կարող է խաղալ ԱԱ-2026-ում»

12:34 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Արգենտինայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին հեշտությամբ կարող է մասնակցել 2026թ.-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

«Եթե նա շարունակի նույն ոգով, վստահ եմ՝ կխաղա ԱԱ-2026-ում: Ամեն ինչ կախված է տրամադրվածությունից: Գուշակություններ անել պետք չէ. միգուցե Մեսին հոգնի ու ցանկանա վայելել հանգիստը: Այդ դեպքում բոլորս կհարգենք նրա որոշումը»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականը եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիայի ընտրանուն ու երրորդ անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն: Մեսին ճանաչվել էր եզրափակիչ խաղի և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ