«Բարսելոնան» հայտարարություն է արել հարձակվող Սերխիո Ագուերոյի առողջական վիճակի վերաբերյալ:
Արգենտինացի հարձակվողի մոտ սրտի առիթմիա ախտորոշվելուց հետո ֆուտբոլիստը շարքից դուրս է մնացել առնվազն երեք ամսով:
Ագուերոյի բուժման մեթոդը պայմանավորված կլինի վերականգնման արագությամբ:
Հիշեցնենք, որ Ագուերոն «Ալավեսի» դեմ հանդիպման 41-րդ րոպեին փոխարինվեց կրծքավանդակի հատվածում զգացած անհարմարությունների պատճառով: