Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն պատասխանել է իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որը հայտարարել էր՝ «Մբապեն կհաղթի ևս մեկ Մունդիալում, իսկ արգենտինացիները՝ ոչ»:
«Տարօրինակ է, քանի որ նա բավականին մարտունակ խաղացող է: Շատ լավ, սա չի քննարկվում:
Դուք վիճել եք Պեպ Գվարդիոլայի հետ, որից հետո նա ցանկանում էր, որ «Բարսելոնան» վաճառի ձեզ։ Նախ, տեսեք, թե ինչպես եք վարվել ձեր կարիերայի ընթացքում: Հիշում եմ, երբ մենք խաղում էինք միմյանց դեմ Անգլիայում, դուք անընդհատ վիճում էիք:
Երևի ուզում էիք նախադասությունն ավարտել՝ «Ես կնախընտրեի Ֆրանսիան հաղթեր եզրափակիչում» արտահայտությամբ:
Դուք նշում եք, որ արգենտինացիներն իրենց վատ են պահել, և դա ասում եք որպես ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ խաղացող, բայց ինձ թվում է, որ դուք վատ եք պահել ձեզ նաև խաղերի ժամանակ։ Կարծում եմ՝ ձեր գործը չէ, որ ասեք, թե արգենտինացիներն իրենց վատ են պահել:
Այնպես որ, մի նետեք քարեր, եթե վստահ չեք, որ դրանք հետ չեն շպրտվի»,- նշել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն Twitch-ի եթերում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Կատարում կայացած Մունդիալի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (3-3, 11մ՝ 4-2) և դարձել աշխարհի եռակի չեմպիոն:


