Ֆրանսիայի Լիգա 1-ի 7-րդ տուրում «Նիսն» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Այաչոյին»:
Միակ գնդակը 65-րդ րոպեին շրջադարձ հարվածով խփեց հյուրերի ալժիրցի հարձակվող Անդի Դելորը:
7 տուրից հետո «Նիսը» 8 միավորով 12-րդն է, «Այաչոն» ունի 1 միավոր ու վերջինն է:
Ֆրանսիայի Լիգա 1, 7-րդ տուր
«Այաչո» - «Նիս»՝ 0-1
Անդի Դելոր, 65
Հիշեցնենք, որ VBET ընկերությունը «Նիս» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է: